Այսօր իմ սրտից ելած շնորհավորանքներն ուղարկում եմ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացու, ազնվագույն մարդու, ամբողջ բջիջներով հոգևորականի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան տարեդարձի առթիվ։
Այս օրը մեծ պատիվ է ունենալու համար, որովհետև Միքայել արքեպիսկոպոսը ոչ միայն մեր եկեղեցու, այլև մեր ազգի պատմության անբաժանելի մասն է դարձել։ Նրա անունը, նրա կյանքի ճանապարհը, նրա հոգևորական ծառայությունը արդեն իսկ ոսկե տառերով արձանագրված են Սուրբ Եկեղեցու նորագույն պատմության էջերում։
Այսօրվա իրականության մեջ Միքայել Սրբազանը կանգնած է իբրև հայեցակետ, որի միջոցով «բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան» (Ղուկ. 2։35)։ Նրա ազատազրկման հանդեպ կեցվածքը, անկախ դրա բնույթից, բացահայտում է յուրաքանչյուրիս անկեղծությունը, մեր հայրենիքի, պետականության, մեր ազգի և եկեղեցու հանդեպ ունեցած սրտացավությունը։
Որդիական խոնարհությամբ և առ Աստված գոհաբանությամբ ես շնորհավորում եմ սիրելի Սրբազանիս ծննդյան տարեդարձը։