2025 թվականի սկզբից հայտնի դարձավ, որ Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքը մտնում է վերաձևավորման և որոնումների փուլի մեջ։ Իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության հարաբերակցությունը, հասարակական տրամադրությունների փոփոխությունները, ինչպես նաև արտաքին ազդեցությունների ինտեգրումը կդառնան որոշիչ գործոններ, որոնք կձևավորեն ինչպես ընթացիկ իրադարձությունները, այնպես էլ ապագա քաղաքական գործընթացները, հատկապես հաշվի առնելով հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների նշանակությունը։
Անցած և անցնող տարիների ընթացքում ներքաղաքական կյանքի շարժիչ ուժը մնաց ատելության, փոխադարձ անհանդուրժողականության և հայհոյախոսության մթնոլորտը։ Այս թունավոր մթնոլորտի պարագայում կառուցողական և բովանդակային քննարկումներն անհնար էին դառնում, քաղաքական հարթակներում ականատես աղեկ փոխադարձ մեղադրանքների, ոչ թե բովանդակային քննարկումների։
Չնայած ՀՀ իշխանությունների կողմից հայտարարվող ժողովրդավարական արժեքների հետևելու և առաջընթացի մասին հայտարարություններին, մեր երկրում բոլոր ժողովրդավարական ավանդույթները հետևողականորեն ոտնահարվեցին և շարունակում են ոտնահարվել։ Դրա արդյունքում քաղաքական հետապնդումները հասան իրենց գագաթնակետին։ Իրավիճակը ցույց տվեց, որ եթե որևէ անձ քաղաքականությամբ է զբաղված, հատկապես ընդգրկված է ընդդիմության շարքերում, ապա նա իրավապահ մարմինների պոտենցիալ թիրախ է։
Միևնույն ժամանակ, իրավական ճնշումների տակ հայտնվեցին մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ, ինչը պայմանավորված էր Եկեղեցի-քաղաքական իշխանություն սուր հակադրության դրսևորումներով։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ երբևիցե չէր արձանագրվել նմանատիպ դեպք, որ Եկեղեցին՝ որպես առանձին ինստիտուտ, հարձակման ենթարկվեր քաղաքական իշխանության ղեկավարի կողմից, որը ոտնատակ է տալիս գրված ու չգրված բոլոր բարոյական ու իրավական նորմերը։
Բացի այդ, Փաշինյանի գլխավորած իշխանությունը շարունակեց վարկաբեկել մեր ազգային արժեհամակարգը՝ պատմությունից մինչև ազգային սիմվոլներ։ Դրա արդյունքում ձևավորվեց, այսպես կոչված, «իրական Հայաստանի» կոնցեպտը, որը ձևախեղում է հայ ժողովրդի պատմական անցյալը։
2025 թվականի ընթացքում պարզ դարձավ, որ Փաշինյանը ընտրություններին կգնա «խաղաղության օրակարգով», որի հիմնաքարը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է, ինչի այլընտրանքը ներկայացվում է նոր պատերազմը։ Բայց իրավիճակը շատ փխրուն է, և միջազգային իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ փխրուն խաղաղությունը շատ արագ կարող է փլուզվել, որին կհետևի էսկալացիայի հերթական փուլը։
Մինչ Հայաստանը տարվա ընթացքում շարունակում էր զիջումներ կատարել Ադրբեջանին, իշխող քաղաքական ուժի վարկանիշն ու ժողովրդականությունը գահավիժում էր։ Քանի որ ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն է, նրա համար կործանարար է, որ հատկապես թուլացել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքերը՝ հանգեցնելով նրա վարկանիշի կտրուկ անկման՝ հասնելով 11,5-13 %-ի։ Այսինքն, նա այլևս ընդմիշտ կորցրել է իր ժողովրդականությունը, իսկ իր կուսակցությունը, որպես քաղաքական միավոր, ընդհանրապես չունի վարկանիշի նշույլ։ Սա նշանակում է, որ արդար, ազատ, ազնիվ ընտրությունների պարագայում, ՔՊ-ն մաքսիմում կարող է հույս ունենալ հաղթահարել անցողիկ շեմը։
Ադրբեջանում անհանգստության նշաններ կան Հայաստանում ընդդիմության ակտիվացման հետ մեկտեղ, և բացառված չէ, որ գործող իշխանություններին աջակցելու նպատակով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սիմվոլիկ քայլերը շարունակվեն, որպեսզի Փաշինյանի իշխանությունը հաջորդ տարի վերարտադրվի և շարունակի զիջումների ուղեգիծը։
Չնայած տարեսկզբից իշխող քաղաքական ուժի դիրքերի թուլացմանը, ընդդիմադիր ուժերն այդպես էլ չկարողացան օգտվել պահից ու իշխանափոխություն իրականացնել։ Անցնող տարվա ընթացքում ընդդիմությունն զերծ մնաց փողոցային շարժումից՝ իր ուժերն ավելի շատ կենտրոնացնելով հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ուղղությամբ։ Ընդդիմադիր դաշտում նոր վերափոխումներ են սկսվել, նոր ուժեր են հայտ ներկայացրել՝ խորհրդարանում հայտնվելու ուղղությամբ։
Սակայն ընդդիմադիր ուժերին դեռևս չի հաջողվում միասնական հարթակ ձևավորել, իսկ որոշ դեպքերում այս քաղաքական միավորները զբաղված են ավելի շատ միմյանց մրոտելով, քան իշխանություններին քննադատելով։ Ընդդիմադիր դաշտում նոր միավորումներ և դաշինքներ ձևավորելու, ինչպես նաև սկզբունքային որոշ հարցերի շուրջ ֆիզիկապես չմիավորված ուժերի միջև համաձայնություններ ձեռք բերելու հարցում 2026 թվականի սկ