Հայաստանի Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) 5-րդ (23-րդ) համագումարի ընթացքում տեղի ունեցավ կուսակցության նախագահի ընտրությունը։ Ըստ կանոնադրության նախատեսված կարգով, անդամների գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստացել է կուսակցության անդամների մեծամասնության կողմից աջակցությունը և վերընտրվել է ՀԱԿ-ի նախագահի պաշտոնում։
Համագումարի ընթացքում, բացի նախագահի ընտրությունից, ընտրվեց նաև կուսակցության վարչության 35 հոգանոց նոր կազմը։ Բացի այդ, համագումարի մասնակիցները հաստատեցին համագումարի բանաձևը։