Ես, որպես հայկական մտքի և հոգու հետ խորապես կապված մարդ, սրտում ցավով նկատում եմ մեր հայրենի եկեղեցու վերջին շրջանակներում ընթացող ցավալի իրադարձությունները։ Դժվար է, բայց անհրաժեշտ է արձանագրել, որ ՔՊ կրոնա-քաղաքական աղանդը հաջողվել է բաժանել Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Թեև այս պառակտումը դեռևս ոչ ամբողջությամբ է իրականացել, սակայն այն արդեն իսկ ունի իր երկու հստակ կենտրոնները։
Այս երկու մասերից հիմնականը, որը հավատարիմ է մնում մեր հայրապետական հիմնադրությանը, կազմված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրյալ և իր սրբազան ուխտը պահող հոգևորականներից։ Նրանք, իրենց հավատարիմ հայկական էությամբ, կազմում են եկեղեցու մեծամասնությունը։ Այս հավատարիմ մասը մենք կարող ենք անվանել «Էջմիածնականներ»։
Իսկ երկրորդ մասը, որը ցավոք սրտի, դավաճանել է մեր հայրենի Աթոռին, կազմված է որոշ կարգալույծ և գործող հոգևորականներից, որոնք հայկական էությունից կտրված են և հայկական ազգանուններով իրենց աղանդավորներին առաջնորդում են։ Նրանց հավատարմությունը ոչ թե Աստծուն է, այլ ՔՊ-ի կեղծ իդեոլոգիային։ Այս սրբապղծ մասը, որը հուսով եմ, երբեք մեծամասնություն չի կազմի, հայտնի է որպես «փաշազադեականներ»։
Այս ամենը ցավալի է արձանագրելու համար, քանի որ ես միշտ դեմ եմ եղել և հիմա էլ կլինեմ հայ հասարակության ցանկացած պառակտման։ Սակայն, որպես հասարակության պատասխանատու անդամ, պետք է նախազգուշացնել, որ վարակը չտարածելու համար անհրաժեշտ է տարբերակել, թե ով ում է ծառայում, և ով ինչ նպատակ է հետապնդում։
Այս պառակտման վերջին դրսևորումը Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցիներում տեղի ունեցած ոչ կանոնական պատարագն էր։ Թվում է, թե ողջ հայությունը պետք է հասկանա, որ այն պահին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ճշմարտությունը և խաղաղությունը իրար հանդիպում էին, Երևանում պղծությունն ու դավաճանությունը իրար ձեռք էին սեղմում։ Ինչքա՞ն էլ պետք է հանդուրժենք, ես չգիտեմ, բայց հույս ունեմ, որ մեր ազգի առաջնորդությունը գիտի։
Աշխարհի առաջ մենք կորցնում ենք մեր հարգանքը և ակնածանքը։ Պետք չէ զարմանալ Հռոմի պապի՝ թուրքի առաջ խոնարհվելուց այն դեպքում, երբ նույն բանը հայկական ազգանուններով «փաշազադեականներն» են անում։ Իհարկե, «փաշազադեականների» մեծամասնությունը, վստահ եմ, անգիտակցաբար է ողջունում ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի հերձվածողական շարժումը։
Այդ պատճառով Սուրբ Էջմիածնականներն ու մեր ազգային ուժերը պետք է ջանք չխնայեն, բացատրական աշխատանքներ կատարեն և փրկեն մարդկանց հոգիները այս վերահաս կործանումից։ Այս տեղեկատվական պատերազմում պետք է ներգրավվեն բոլոր մտավորականները (և ոչ միայն), որոնք հավատարիմ են մնում Մայր Աթոռին և Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին։ Պետք է փրկենք մարդկանց հոգիները, քանի որ մեծ մասը, ինչպես արդեն նշեցի, չեն հասկանում, թե ինչ կեղտաջրի մեջ են իրենք փորձում «մաքրվել», իսկ նրանք, ովքեր գիտակցաբար են անում, մաքրվելու մասին չեն մտածում, քանի որ իրենց բնությամբ արդեն իսկ անսուրբ են։ Նրանց թող Աստված դատի իր արդար ու անկաշառ դատաստանով։