«Քաղաքացիական պայմանագտիվ» կուսակցությունում սկսվել է նախընտրական եռուզեռը, որի գլխավոր փուլը պատգամավորության թեկնածուների «քննությունն» է։ 380 թեկնածուին մինչեւ ամսվա վերջ գրանցելուց առաջ կուսակցության վարչությունը նախ քնում է՝ որոշելու համար, թե ովքե՞ր ունեն բավարար պոտենցիալ, թե՞ պետք է դուրս թողնեն մրցակցությունից։
Ըստ տեղեկությունների՝ նպատակն է ոչ միայն ընտրել լավագույն թեկնածուներին, այլև նրանց ճիշտ դիրքերում տեղավորել՝ հին թիմի անդամներին չնեղելու համար։
Նախօրեին ՔՊ վարչության կողմից կազմված քննական հանձնաժողովը հավաքել է առաջին խմբի թեկնածուներին։ Նրանց հատ-հատ կանչել են ամբիոնի մոտ և հարցրել։ Շարքային կուսակցականներին և պասիվ պատգամավորներին հարցեր են ուղղել՝ նրանց մղելու մասին, ինչ փոփոխություններ են կատարելու կամ չեն կատարելու, եթե պատգամավոր դառնան։
Սակայն ամենաուշագրավը եղել է ՔՊ խմբակցության պատգամավորների «քննությունը»։ Նրանցից «սռոկից» առաջ հավելյալ հավատարմության երդումներ են փորձում ստանալ։ Օրինակ, հարցեր են հարցրել՝ ինչպե՞ս են վերաբերվում Եկեղեցու նկատմամբ ընթացող գործընթացներին, թե՞ մասնակցում են վարչապետի կազմակերպած պատարագներին։
Այսպիսով, ինչպես նշվում է, կուսակցությունը հավելյալ հարցերով փորձում է ապահովել, որ ոչ մեկը հետագայում չկարողանա պնդել, թե համաձայն չէր կուսակցության ընթացիկ կուրսին։
Հոդվածի հեղինակները փորձել են կապ հաստատել նախօրեի «քասթինգին» մասնակցած մի քանի պատգամավորի հետ, սակայն նրանք վախենալով հրաժարվել են մեկնաբանություն տալ։