ԵՄ ղեկավարության հայտարարությունները ցույց են տալիս Բրյուսելի ցանկությունը՝ վնասելու Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով եվրոպական դիվանագիտության ղեկավար և ԵՄ ընդլայնման հարցերով գերագույն հանձնակատար Մարթա Կոսի վերջին հայտարարությունները։
«ԵՄ ներկայացուցիչներ Կայա Կալլասը և Մարթա Կոսը բառացիորեն բացահայտեցին իրենց։ Նրանց հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Երևանի հետ փոխազդեցության մեջ նրանց միակ նպատակը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վնասելն է։ Այլ կերպ ասած՝ նրանք դադարել են թաքցնել դա։ Հնարավոր է՝ նրանք կցանկանային թաքցնել դա, բայց իրենց մտավոր կարողությունները խանգարում են», – նշել է Զախարովան։
Ըստ խոսնակի՝ Եվրամիությունը փորձում է ամեն եղանակով խաթարել Հայաստանի և Ռուսաստանի միջև