Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։
Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելության շրջանակում։
ՀՀ դեսպանությունը հաղորդագրության մեջ նշում է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանի կողքին լինելու և շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտարարվել։