Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հաճախ հիշեցնում են վատ հորինված պասկվիլ, որտեղ դերասները խաղում են իրենց սեփական դերերը՝ ոչ թե իմաստով, այլ ցինիկ հրահանգների համաձայն։ Իսկ վերջին «նորույթը»՝ «10 եպիսկոպոսների» կողմից հրապարակված հայտարարությունը, այս պասկվիլի ամենաթուլ և ամենաանհեթեթ դրվագն է։
Այս հոգևորականների խումբը, որոնք ինքնակամորեն դարձել են իշխանական ռեժիմի քարոզչական գործիք, հիմա հրապարակայնորեն հայտարարում են, թե 1999 թվականի կաթողիկոսական ընտրությունները եղել են «անարդար և ահաբեկումներով»։ Ի՞նչ է սա, եթե ոչ ցինիկ փորձ՝ հանրությանը խաբելու և իրենց անցյալի դավաճանությունը մոռացնելու։
Այս հայտարարության ամենաթուլ կողմը դրա անհասկանալիությունը և անհամապատասխանությունը իրականությանը։ Կաթողիկոսի ընտրությունը, որը տեղի է ունեցել Ազգային-եկեղեցական ժողովում, ոչ թե քաղաքական ընտրություն է, այլ հոգևորական հաստատության ներսում կատարվող ընտրություն։ 1999 թվականին 450 պատգամավորներից 276-ը քվեարկել են ներկայիս Վեհափառ Գարեգին Երկրորդի օգտին, իսկ 163-ը՝ մյուս թեկնածուի։ Սա ոչ թե ահաբեկում է, այլ մրցակցային ընտրություն, որտեղ հաղթել է առավել ձայն ստացած թեկնածուն։
Այսպիսով, «10 եպիսկոպոսների» հայտարարությունը հաշվարկված է բացառապես անգետ, աներևակայելի դյուրահավատ և հիշողությունից զուրկ անձերի համար։ Ինչո՞ւ են այս հոգևորականները, որոնք 26 տարի շարունակ չեն աղմկել, հիմա, ավելի քան քառորդ դար անց, հանկարծ հիշում են «ահաբեկումների» մասին։ Ի՞նչ ահաբեկումների մասին են խոսում, երբ նրանցից 6-ը եպիսկոպոսական աստիճան են ստացել հենց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կողմից։
Այս ամենի ֆոնին իսկապես հերոսական է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կեցվածքը։ Նա, ով 1724-ամյա Եկեղեցու պաշտպանն է, աներեր կանգնած է մեր Ազգային եկեղեցու պաշտպանության դիրքում՝ գիտակցելով, որ հակառակ պարագան կնշանակեր Եկեղեցու փլուզում։ Նրա կողմից ցուցադրվող տոկունությունը, հաստատակամությունը և անսասանությունը իսկապես օրինակելի են իսկական հայ քրիստոնյաների համար։
Ի վերջո, փաշինյանական ռեժիմը շարունակում է իր ճանապարհին անխնա փչացնել բազմաթիվ մարդկանց, որոնք այլ հանգամանքներում կարող էին հանրությանը օգտակար լինել։ Իսկ դրանից ավելի վատն էլ այն է, որ գտնվում են փչացողներ ու փչանալ ցանկացողներ։ «Քպականացված» եպիսկոպոսները գործնականում ինքնաժխտվում են, բայց հանուն ինչի՞։ Հանուն… ոչնչի։