Քրեական սկանդալի կենտրոնում հայտնված ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը, որը 2024 թվականի նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել Փարաքարի համայնքապետի պաշտոնից, առաջադրել է իր թեկնածությունը 2026 թվականի ընտրությունների՝ ՔՊ պատգամավորական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։
Ինչպես տեղեկացանք, Գյուլնազարյանին արդեն հրավիրել են ՔՊ վարչություն՝ «հարցաքննության»։ Ըստ աղբյուրների՝ մեծամասնությունը դեմ է եղել վերջինիս ընդգրկմանը։
Հարցված երբ Գյուլնազարյանը նշել է, որ դեռևս չի ստացել ՔՊ վարչությունից պաշտոնական պատասխան՝ իր թեկնածության հաստատման կամ մերժման մասին։ «Ես դեռևս տեղեկավություն այդ հարցով չեմ ստացել, վարչություն հրավիրվել եմ, բայց դեռ պատասխան չունեմ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը 2024 թվականի նոյեմբերին հրաժարական էր ներկայացրել՝ կապված Երևանում տեղի ունեցած կրակոցի հետ, որի հետևանքով մահացել էր քաղաքացի Արթուր Մանուկյանը։ Գյուլնազարյանը նշված դեպքի ժամանակ ներկա էր եղել սպանության վայրում։
Ավելի վաղ, մարտին, նա խայտառակ պարտություն էր կրել Փարաքարի համայնքապետի ընտրություններում՝ երջանկահիշատակ Վալոդիա Գրիգորյանից։
Հիմա էլ նախկին համայնքապետը փորձում է իր տեղը գտնել խորհրդարանում, սակայն դեռևս անհայտ է, թե արդյոք ՔՊ-ն կներառի նրան իր նախընտրական ցուցակում։