Այսօր տեղի ունեցավ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստը, որի նախագահն ես՝ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նիստի հիմնական օրակարգային կետն էր Հայաստանի ՓՄՁ մրցունակության 2026-2030թթ․ ռազմավարական ծրագրի նախագծի ներկայացումը։
Նիստի ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք ծրագրի առանձին բաժինները և նախատեսվող միջոցառումները։ Շրջանակային քննարկումների ենթարկվեցին նաև ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ սպասվող ցուցանիշները։
Մեր ուշադրությունը հատկապես կենտրոնացրեցինք ծրագրի հաջող իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վրա, ինչպես նաև ինստիտուցիոնալ միջավայրի և համապատասխան կարողությունների ձևավորմանը։
Նիստի մասնակիցները պայմանավորվեցին շարունակել ծրագրի բովանդակության վերաբերյալ քննարկումները՝ նպատակ ունենալով այն վերջնականացնել և հաստատել առաջիկա նիստի ընթացքում։