Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի կապակցությամբ։
Ուղերձում վարչապետը ջերմ շնորհավորանքներ է հայտնել ԱՄԷ-ի նախագահին և երկրի ժողովրդին՝ մաղթելով բարօրություն և կայուն զարգացում։ Նա նաև վերահաստատել է Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ԱՄԷ-ի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և փոխշահավետ տնտեսական գործակցությունը զարգացնելու համար։
Փաշինյանը մաղթել է նախագահին քաջառողջություն և հաջողություն՝ Արաբական Միացյալ Էմիրությունների բարգավաճմանն ուղղված ծրագրերում։