Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր թվային հարթակներից մեկում տեղադրել է տեսանյութ, որը վերնագրել է «Վերին պետությունը և Հայաստանի Հանրապետությունը»։
Տեսանյութի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է քննարկման առարկա դառնա Հայաստանի պետական դրոշի առկայության հարցը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող եկեղեցիներում, դրանց մուտքերի մոտ կամ ներսում։ Ըստ նրա՝ նման պրակտիկան ընդունված է մի շարք երկրներում։