Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ինձ հարցրին՝ ընդդիմադիր ուժերը պետք է արձագանքեն իշխանական հակապետական ընթացքին, թե՞ պետք է լուռ հետևեն։
Իմ պատասխանը պարզ է․ ես չեմ կարծում, որ բոլոր ընդդիմադիր ուժերը հետևում են կամ դրանից հաճույք են ստանում։ Իհարկե, միասնական պայքար մղելու խնդիրը շարունակում է գոյություն ունենալ, սակայն, ցավոք, դեռևս չի ստացվել համախմբվել։ Ես չեմ ցանկանում քննադատել ուրիշներին, ինչպես սովոր են անում։
Մեկ այլ հարց վերաբերում էր ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչների գործողություններին։ Ինչո՞ւ, օրինակ, նրանք չեն գնում եկեղեցի և չեն հնչեցնում Վեհափառի անունը, ինչպես դա անում են շատ երիտասարդներ։
Այս հարցին ես արդեն հայտարարել եմ․ մենք պատրաստ ենք Վեհափառի հորդորով ցանկացած գործողություն իրականացնել։ Մենք սպասում ենք այդ հորդորին, և եկեղեցու հետ կապված ինքնագլուխ գործողություններ չենք կատարում։ Եթե մեր երիտասարդների գործողությունները ձեր ուշադրությանը չեն հասել, հավանաբար մենք պարզապես չենք բավարար գովազդել դրանք։