Չուվաշիայի առողջապահության նախարար Լարիսա Տարասովան հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Չեբոքսար քաղաքի ուղղությամբ իրականացված հարձակման հետևանքով տուժած յոթ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ըստ նախարարի տեղեկացման՝ ընդհանուր տուժածների թիվը հասել է 14-ի։ Նրանցից յոթը տարբեր ծանրության վնասվածքներով ստանում են բուժօգնություն բժշկական կենտրոններում, իսկ մյուս յոթը, այդ թվում՝ մեկ երեխա, բուժվում են ամբուլատոր պայմաններում։
Լարիսա Տարասովան ընդգծել է, որ բոլոր տուժածներին տրամադրվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, ինչը ներառում է նաև հոգեբանական աջակցություն՝ հետցնցումային վիճակը նվազեցնելու նպատակով։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ բուժհաստատություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ լիարժեք վերահսկելով տուժածների վիճակը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինուժի անօդաչու թռչող սարքերը դեկտեմբերի 9-ի առավոտյան հարվածել էին Չեբոքսարիին։ Քաղաքացիները հաղորդել էին առնվազն յոթ պայթյունի մասին, որոնց բեկորները վնասել էին քաղաքի հարավ-արևմտյան հատվածում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկը։ Պայթյունի պահը տեսագրվել էր տեսախցիկով։