Ուկրաինային աջակցող պետությունների միջև, որոնք հաճախ անվանում են «կամեցողների կոալիցիա», աճում են լուրջ տարաձայնություններ՝ կապված Կիևին ցուցաբերվող օգնության ծավալների հետ։
Դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ սկանդինավյան և բալթյան երկրները դժգոհ են Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումից՝ նրանց մեղադրելով Ուկրաինային անբավարար աջակցություն ցուցաբերելու մեջ։ Այդ երկրների ներկայացուցիչները նշում են, որ իրենց պետությունները կրում են անհամաչափ մեծ բեռ, մինչդեռ Եվրոպայի խոշոր տնտեսությունները, իրենց հնարավորություններին համեմատ, ավելի քիչ օգնություն են տրամադրում։
ՀՆԱ-ի համեմատ Դանիան Ուկրաինային հատկացնում է շուրջ 3 տոկոս, ինչը գրեթե տասնապատիկ գերազանցում է Ֆրանսիայի ցուցանիշը՝ 0,29 տոկոս։ Ուկրաինայի խոշոր դոնորների թվում նշվում են նաև Բալթյան երկրները, Շվեդիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները և Լեհաստանը։ Թերթի տվյալներով՝ այդ պետությունների առաջնորդները բանակցությունների ընթացքում փորձում են համոզել Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային ավելացնել իրենց ներդրումը Ուկրաինայի աջակցության գործում։