Երեկ, դեկտեմբերի 26-ին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին հաջողությամբ են վիրահատել։ Բժշկական միջամտությունը անցել է բարեհաջող։
Արքեպիսկոպոսին մի քանի օր առաջ էին տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ նախապես մոտ մեկ շաբաթ անցկացրել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ։ Բժիշկները սկզբում կենտրոնացել են շաքարի մակարդակը կարգավորելու վրա, քանի որ վիրահատությունը հնարավոր չէր կատարել, երբ այն բարձր էր։
Այսօր, դեկտեմբերի 27-ին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշում է իր ծննդյան օրը՝ դառնալով 62 տարեկան։ Ըստ տեղեկությունների՝ Շիրակի երիտասարդական թեմն այսօր անակնկալ է պատրաստել սրբազանի համար, որը, հավանաբար, կմատուցվի ուղիղ եթերում։
Բժշկական կենտրոնի մոտ մի խումբ մարդիկ պատրաստվում են հավաքվել՝ սրբազանին դրսից շնորհավորելու համար։ Բացի այդ, նրան այցելելու են նաև պատգամավորներ, փաստաբաններ և հարազատներ։ Լուրեր են հասել, որ հաջորդ երկուշաբթի օրը հնարավոր է Վեհափառը ևս այցելի սրբազանին։