Համբուրգում ես հանդիպում ունեցի Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացրեցի Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայիս առաջնահերթությունները։ Մեր քննարկման կենտրոնում էին տնտեսության զարգացման ընթացիկ տեմպերը, ինչպես նաև «Իրական Հայաստան» (Real Armenia) ծրագրի և դրա իրագործման ընթացքը։
Անդրադարձեցինք նաև Հայաստանում կատարվող եկեղեցական կառույցների նորոգման աշխատանքներին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում ընթացող գործընթացների հարցերին։
Հանդիպման ընթացքում պատասխանեցի ներկայացուցիչների կողմից առաջադրված հարցերին՝ մանրամասն քննարկելով նրանց հետաքրքրող հարցադրումները։