Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդիպումից հետո հրապարակել են համատեղ հայտարարություն։
Գերմանիայի կանցլերը հայտնել է, որ 2026 թվականի մայիսի 4-ին կայցելի Հայաստան՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։
Կանցլերը նաև շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության շուրջ համաձայնության հասնելու հարցում։
Ֆրիդրիխ Մերցն ընդգծել է, որ գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Նա նաև հիշեցրել է, որ այսօր ստորագրվել է Գերմանիայի և Հայաստանը միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը։