ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հրապարակել է կարևոր հաղորդագրություն՝ ուղղված ներգաղթային վիզաներ ստանալու համար դիմորդներին։
Համաձայն հրապարակի՝ 16 տարին լրացած բոլոր դիմորդներից պահանջվում է ներկայացնել դատվածություն չունենալու մասին տեղեկանք։ Այս տեղեկանքը պետք է ստացված լինի վերջին 24 ամիսների ընթացքում։
Հատկանշական է, որ տեղեկանքը պետք է պարտադիր ներառի դիմորդի ներկա և նախկինում ունեցած բոլոր անուններն ու ազգանունները։
Դեսպանատունը նաև նշում է, որ տեղեկանքը պետք է ստացվի՝
Ներկայիս բնակության երկրից, եթե դիմորդը վերջին 6 ամիսը ավելի երկար է բնակվում այնտեղ։
Ծննդավայր երկրից, եթե դիմորդը վերջին 6 ամիսը ավելի երկար է բնակվում այնտեղ։
Բոլոր այն երկրներից, որտեղ դիմորդը բնակվել է 12 ամիս և ավելի՝ 16 տարին լրանալուց հետո։
Այս պահանջը նպատակ ունի ապահովել դիմորդի անվտանգության և հանցագործությունների հետ կապ չունենալու մասին հստակ տեղեկատվություն։