ՀՀ ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) առաջիկա օրերին կնշանակի կապի սպա Եվրոպոլում՝ ԵՄ իրավապահ համագործակցության գործակալությունում։ Այս մասին հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ կազմակերպված ասուլիսում։
Նախարարը նշեց, որ այս քայլը նպատակ ունի ապահովել ավելի բարձր մակարդակի ինստիտուցիոնալ հենքով համագործակցություն։
«Առաջիկա օրերին մենք կնշանակենք Եվրոպոլում ՆԳՆ-ի կապի սպա, ինչը մեզ կթույլ կտա երաշխավորել ավելի խորը և կառուցվածքային համագործակցություն»,- ասաց նա։
Այս նշանակումը համարվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև իրավապահ համագործակցության ամրապնդման կարևոր քայլ։