ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը։ 2026-2028 թվականների համար նախատեսվում է ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամի ներդրում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը արդեն սկսել է քննարկումներ եռամյա նոր պայմանագրերի կնքման շուրջ՝ ներգրավելով 30 ընկերություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարը նաև նշել է, որ 2023-2025 թվականների համար գործող առաջին եռամյա ծրագիրը, որի շրջանակում 28 ընկերությունների հետ կնքվել են պայմանագրեր ավելի քան 171 մլրդ դրամի ընդհանուր գումարով, հաջողությամբ իրականացվում է և հանդիսանում է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հիմնաքարը։