ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 8-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարի՝ զբոսաշրջային հարցերով տեղակալ Անուշիրվան Բանդփեյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները և զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները։
«Հայաստանը և Իրանը երկարամյա բարեկամ երկրներ են, և մեր համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, հատկապես վերջին տարիներին, ունի կայուն զարգացող դինամիկա»,- նշել է Գևորգ Պապոյանը։ Նա հավելել է, որ միայն 2024 թվականին Իրանից Հայաստան այցելել է շուրջ 179 հազար զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արդեն արձանագրվել է 166 հազար այցելու։
Բացի այդ, երկու պաշտոնատար անձինք փոխանակվել են մտքեր ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցերի շուրջ։