ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստի ընթացքում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը։
Այս մասին հայտնել է ՀՀ նախարարը՝ նշելով, որ նոր ռազմավարական օրակարգը լրացնում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։
«Մի քանի րոպե առաջ մենք ընդունեցինք նոր՝ Հայաստան–ԵՄ ռազմավարական օրակարգը, որը բարձրացնում է մեր գործընկերության օրակարգը ռազմավարական մակարդակի։ Հայաստան-ԵՄ գործընկերությունը մտնում է նոր և ավելի հավակնոտ փուլ՝ ընդհանուր տեսլականով և պատասխանատվությամբ՝ միտված մեր քաղաքացիների համար կոնկրետ արդյունքների շարունակական ապահովմանը»,- ասել է նախարարը։