Մարտի 16-ին ես ընդունել եմ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի երկրների արտգործնախարարությունների արևելյան եվրոպայի վարչությունների տնօրեններից բաղկացած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում, պատվիրակության անդամների խնդրանքով, ներկայացրել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը և դրանց կարևորությունը։
Պատվիրակության անդամները, իրենց հերթին, ընդգծել են տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին իրենց աջակցությունը։
Մեր քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում ստեղծված ընթացիկ իրավիճակին և դրա շրջանակում տեղի ունեցող անվտանգային զարգացումներին։