Հունվարի 26-28-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ մասնակցելու մի շարք միջոցառումների։
Այցի հիմնական կենտրոնում կլինեն Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումները։
Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը կհանդես գա ելույթով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում։ Այս հանդիպումը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ։
Այցի օրակարգում նաև նախատեսված են բազմաթիվ երկկողմ հանդիպումներ։