Սուրբ Ծննդի նախօրեին, երբ Հայաստանի բնակիչները տոնական պատրաստությունների մեջ են, ճաղավանդակների միջով սուրբծննդյան լույսը աղոտ թափանցում է 8 քառակուսի մետր մակերեսով բանտախուց: Այստեղ են տոնը դիմավորում Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդներ, ևս մեկ թեմի նախկին առաջնորդ, ինչպես նաև Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին:
Այս իրադրությունը, որը տեղի է ունենում 2025 թվականին, հիշեցնում է ոչ թե ժամանակակից ժողովրդավարական երկիր, այլ միջնադարժան ժամանակագրության էջեր, որոնք պատմում են, թե ինչպես էր իշխանությունը ձգտում ճնշել հոգևորականությանը՝ զրկելով նրան խոսքի իրավունքից ու ազատությունից:
Այսօր ոչ թե բանտախցում է, այլ հիվանդասենյակում է գտնվում Միքայել արքեպիսկոպոսը, որտեղ սպասում է շտապ վիրահատության: Բայց նույնիսկ այնտեղ նրա վիճակը քիչ բանով է տարբերվում կալանքից. հիվանդասենյակը վերածված է տոտալ վերահսկողության և սահմանափակման տարածքի, որտեղ բժշկական միջամտության սպասումը դառնում է բանտարկության նոր տեսակ: Սուրբ Ծննդի նախատոնակը սրբազան անցկացնում է մենության մեջ, պահակախմբի հսկողության ներքո, այլ ոչ թե իր հոգևոր հոտի ու հարազատ մարդկանց կողքին:
Իրավական աբսուրդի և անիմաստ դաժանության վկայություն է բանտարկված հոգևորականների տեսակցության ժամանակացույցն ու սահմանափակումները: Հարազատներն ու ծխականները հարկադրված են հարմարվել այդ գրաֆիկին, իսկ որոշ արքեպիսկոպոսների դեպքում թույլատրված են տեսակցությունները միմիայն փաստաբանների հետ:
Այս իրադրությունը, որը տեղի է ունենում 2025 թվականին, հիշեցնում է ոչ թե ժամանակակից ժողովրդավարական երկիր, այլ միջնադարժան ժամանակագրության էջեր, որոնք պատմում են, թե ինչպես էր իշխանությունը ձգտում ճնշել հոգևորականությանը՝ զրկելով նրան խոսքի իրավունքից ու ազատությունից:
Այս փաստերը հնչում են միջազգային կազմակերպություններից: Christian Solidarity International-ի (CSI) հայտարարության մեջ նշվում է, որ «Հայաստանում կտրուկ վատանում է իրավիճակը՝ կապված կրոնական ազատության և մարդու իրավունքների հետ, իսկ բանտարկված հոգևորականների մոտ միջազգային դիտորդների այցելության մերժումն իշխանությունների կողմից խորացող բռնաճնշումների տագնապալի նշան դարձավ»:
Լորդ Ջեքսոնը՝ Պիտերբորոյից, կրոնի կամ համոզմունքների ազատության միջկուսակցական խմբի (APPG) փոխնախագահը, նշում է, որ «Հայ քրիստոնյաները գտնվում են հարաճուն ճնշման տակ»:
Այս իրադրությունը հատկապես ցավալի է, քանի որ Հայաստանը աշխարհում առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը (301 թ.): Դարեր շարունակ դա հայերի համար հպարտության առիթ էր, ազգային ինքնության և հոգևոր ժառանգության մի մասը: Մինչդեռ այսօր հենց Հայաստանի սրտում ոչնչացվում է այն, ինչով ժողովուրդը դարերով հպարտացել է. պատկառանքը հոգևոր առաջնորդների հանդեպ, հավատի և խոսքի ազատությունը: Իշխանությունը հիմնովին մոռացել է, որ Եկեղեցին անջատ է պետությունից և կոպտորեն ոտնահարում է Սահմանադրությունը՝ սահմանափակելով Եկեղեցու գործունեության ազատությունը, միջամտելով նրա կանոնական հարցերի մեջ, խմբագրելով պատարագները:
Այս գործողությունները, որոնք իրենց հերթին հիշեցնում են միջնադարյան ինկվիզիցիան, ոչ միայն ազատությունից են զրկում հոգևորականներին, այլև քայքայում են մարդկային արժանապատվությունը և խորապես ազդում նրանց առողջության վրա: Բանտարկված հոգևորականներից մեկը՝ Բագրատ Գալստանյանը, նկատելի նիհարել է, ինչը վկայում է համակարգի կողմից ստեղծված սթրեսի և սահմանափակումների ճնշման մասին: