Այսօր տեղի ունեցավ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի» առաջին նիստը։ Նիստի ընթացքում մենք մանրամասն քննարկեցինք Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական կառուցվածքը և մեր ապագա աշխատանքների շրջանակը։
Մեր քննարկումները հիմնված են հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքների և նպատակների վրա։ Մենք հատկապես կարևորել ենք, որ բարենորոգման գործընթացը իրականացվի ներառականության, հանրային վստահության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով։ Ընդգծվել է հոգևորականների և աշխարհականների միջև համախմբմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը՝ որպես գործընթացի հաջողության հիմնաքար։
Մեզ համար մեծ ուրախություն էր Շվեյցարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի որոշումը՝ աջակցելու մեր հայտարարությանը և ճանապարհային քարտեզին։ Առաջիկա պատեհ առիթով Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը կմասնակցի մեր խորհրդի նիստին՝ իր ներկայությամբ և փորձառությամբ ավելացնելով մեր աշխատանքի արդյունավետությունը։
Նիստի ընթացքում մենք նաև քննարկեցինք ճանապարհային քարտեզի անցում իրականացմանն ուղղված գործողությունները և կայացվել են անհրաժեշտ որոշումներ՝ ապահովելու համար գործընթացի կազմակերպված և համակարգված ընթացքը։