Այսօր ես ընդունել եմ Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպանին։
Հանդիպման ընթացքում ես շնորհավորել եմ Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների առթիվ։ Ես նշել եմ, որ Քուվեյթը համարվում է Հայաստանի բարեկամ և եղբայրական երկիր։
Մեր քննարկման կենտրոնում երկկողմ համագործակցության զարգացումն էր։ Ես ընդգծել եմ, որ անհրաժեշտ է լիարժեք իրացնել առկա ներուժը, և վստահաբար կարող եմ ասել, որ տարբեր ոլորտներում հաջողությամբ կկյանքի կոչվեն ապագային միտված համատեղ ծրագրեր։
Հանդիպման ընթացքում մենք մանրամասն քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները։ Կողմերը համաձայնել են, որ հարաբերությունների ամրապնդման հիմնարար գործոն է բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը։ Այս համատեքստում կարևորվել է նաև միջկառավարական հանձնաժողովների և ոլորտային գերատեսչությունների միջև շփումների ակտիվացումը։