Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խորին ցավով է արձագանքել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդի լողափում տեղի ունեցած ահաբեկչական հրաձգությանը, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ։
ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ դատապարտելով այն բոլոր ձևերով և դրսևորումներով։ Նախարարությունը հայտնում է անկեղծ ցավակցություն զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար։
Հրաձգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ հրեաները նշում էին Հանուկա տոնը։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհերի թիվը հասնում է 16-ի, որոնցից ամենափոքրը 10 տարեկան էր, իսկ ամենամեծը՝ 87 տարեկան։ 40 մարդու վիճակը համարվում է ծանր, և նրանք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։