Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Քենիայի Հանրապետությանը՝ Ջամհուրիի օրվա կապակցությամբ։
Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ԱԳ նախարարության պաշտոնական X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության միջոցով։
«Սրտանց շնորհավորում եմ Քենիային՝ Ջամհուրիի օրվա կապակցությամբ։ Հայաստանը գնահատում է Քենիայի հետ ջերմ հարաբերություններն ու ակնկալում շարունակական համագործակցություն և ավելի ամուր գործընկերություն»,- ասված է ԱԳՆ-ի գրառման մեջ։
Քենիայի Անկախության օրը, որը նաև հայտնի է որպես Ջամհուրիի օր, երկրում նշվում է ամեն տարի դեկտեմբերի 12-ին։ «Ջամհուրի» բառը սուահիլի լեզվով նշանակում է «հանրապետություն»։ Տոնը պաշտոնապես նշվում է 1963 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Քենիայի անկախության հռչակման օրվանից, որը տեղի էր ունեցել նույն թվականի հունիսի 1-ին Միացյալ Թագավորությունից ներքին ինքնավարություն ձեռք բերելուց վեց ամիս և տասնմեկ օր անց։