Հայաստանը շարունակում է պահպանել իր լիիրավ անդամակցությունը ՀԱՊԿ-ին՝ ամբողջությամբ իր իրավունքներն ու պարտավորությունները կատարելով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցման։
Նրա խոսքով՝ կազմակերպության ներսում գործընկերների միջև աշխատանքի նորմալ, ակտիվ և լիարժեք վերսկսման համար որևէ խոչընդոտներ առկա չեն։
Զախարովան նաև նշել է, որ ՀԱՊԿ-ի նորմատիվ-իրավական բազայում նախատեսված չէ միավորման մասնակցության «սառեցման» կամ նմանատիպ ձևաչափի կիրառումը։