Վերջին շրջում ավելի ու ավելի հաճախակի ենք լսում տնտեսվարողների դժգոհությունները, որոնք պնդում են, որ կառավարությունը, հատկապես տարեվերջին, անցել է ֆինանսական «տեռորի»։ Նրանց խոսքով՝ այս իշխանությունները, որոնք արդեն բավականաչափ են խանգարում գործարարությանը, այս պահին այն անում են առավել մեծ ջանասիրությամբ, «ամբողջ հոգով ու սրտով»։
Խնդիրը, սակայն, սահմանափակված չէ միայն հարկերի ոլորտով։ Դժգոհությունները վերաբերում են նաև պետական տուրքերի, տույժ-տուգանքների և լիցենզավորման գործընթացի հետ կապված բարդություններին։
Մի քանի լիցենզավորված գործունեություն ծավալողներ նշում են, որ որոշ դեպքերում ստիպված են եղել կրկնակի վճարում կատարել։ Նրանց խոսքով՝ նոր կարգի համաձայն, լիցենզիայի թարմացման կամ նոր լիցենզիա ստանալու շեմին տնտեսվարողները պետք է վճարեն առաջիկա տարվա պետական տուրքը՝ տույժերից խուսափելու համար։ Բայց, քանի որ լիցենզավորման գործընթացը տևում է 2-3 ամիս, պետական մարմինները հետագայում պահանջում են կատարել նույն վճարումը՝ հիմնվելով այն փաստի վրա, որ նախկինը «չի գործում»։
«Այդպիսի բան միայն մեր երկրում ու այս իշխանությունների օրոք է երևի հնարավոր»,- նշում են նրանք՝ ընդգծելով, որ վճարումը վերաբերում է առաջիկա մեկ տարվան, որի 8-9 ամիսը դեռ չի անցել։
Այլ խնդիրը վերաբերում է տույժ-տուգանքների կիրառմանը։ Տնտեսվարողները պնդում են, որ պետական մարմինները փորձում են գտնել ամենատրամաբանական, նույնիսկ ամենաչնչին, վրիպումը՝ միայն թե տուգանել։
Ամփոփելով՝ կարելի է ասել, որ կառավարության գործերը հասել են այնպիսի աստիճանի, որ անցել են ինտենսիվ փող «քերելու» գործին։