Իմ աղբյուրների համաձայն, Հայաստանի կառավարությունը զուգահեռ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկի և դիզվառելիքի ներմուծման գործընթացին, սկսել է բանակցություններ նաև շաքարավազի ներկրման հարցերով։
Այս հարցում հատկապես շահագրգռված է ներկա իշխանությունների կողմից «սրտի օլիգարխ» անվանվող Սամվել Ալեքսանյանը, ով համարվում է շաքարավազի ներկրման մոնոպոլիստ։ Բանակցությունների ընթացքում նրա՝ շաքարավազի ներկրման մոնոպոլիան, փաստացի, ամրապնդվելու է։
Հարկ է նշել, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, իսկ բենզին ներմուծողների թվում գործարարի կնոջ՝ Շողերինայի եղբոր՝ Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա ուորլդ» ընկերությունն է։