«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակում դեկտեմբերի 27-ին նախատեսված է հավաք, որին կներկայանան Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագրի» ֆրակցիայի անդամները, կառավարության կազմում ընդգրկված կուսակցականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից աջակցվող տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։
Հանդիպման վայրը որոշված է Արտաշատ քաղաքում՝ նոր բացված «Ադանա» ռեստորանին մոտ գտնվող տարածքում։
Հանդիպման բնույթի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել։ Իշխանական շրջանակներում ենթադրվում է, որ հավաքը կարող է համատեղել երկու ձեւաչափ՝ միաժամանակ լինելով եւ տարեվերջյան տոնական միջոցառում, եւ քաղաքական ժողով։ Քաղաքական ժողովների ընթացքում, ինչպես սովորաբար լինում է, քննարկվում են ակտուալ հարցեր, որոնք, ըստ էության, դժվար է բացառել նաեւ տոնական միջոցառումներից։