Իմ աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն իր պլանի իրագործման վերջին փուլին է մոտենում։
Արշակ սրբազանի կալանավորումից հետո, հաջորդ քայլը, ինչպես փոխանցվում է, Կաթողիկոսի կալանքի հարցն է։ Ըստ աղբյուրների՝ իշխանությունն ամեն գնով ցանկանում է իր կողմը անցած սրբազանների թիվն ավելացնել, ովքեր պետք է նաեւ հանրային հայտարարություն անեն՝ պահանջելով Կաթողիկոսի հրաժարականը՝ «եկեղեցու և հոգեւոր կյանքի նորոգման» անունից։
Իրավապահ մարմինները, ինչպես նշվում է, աշխատում են այդ ուղղությամբ։ Պլանավորվում է, որ առաջիկայում Վեհափառ հայրապետը կհայտնվի կալանքի մեջ։ Ըստ աղբյուրների՝ հիմքերը կտեղադրվեն, թեև դրանք կարևոր չեն։ Գլխավոր նպատակն այն է, որ Վեհափառը մեկուսացվի, որից հետո համացանցում կհայտնվի նրա հրաժարականի տեքստը։ Ընդ որում, նշվում է, որ այդ նամակը կարող է լինել ինչպես իրական, այնպես էլ՝ ֆեյք։ Կարևորը, ըստ աղբյուրների, այն է, որ հրաժարականի տեքստը կլինի Գարեգին Բ-ի անունից, ինչը կհանգեցնի Կաթողիկոսի հեռացման գործընթացի սկսմանը։
Այս պլանը, ինչպես նշվում է, իշխանությունն իրականացնում է դեռևս դեկտեմբերի 3-ից, երբ առաջին անգամ հրապարակվեց, որ նպատակը կաթողիկոսին հեռացնելն է, և առաջին քայլը՝ ճնշումները Արշակ սրբազանի նկատմամբ։