Հայաստանյան եկեղեցական շրջանակներում ստեղծված լարվածության պայմաններում նախկին Տեր Թադե քահանա Արամայիս Թախմազյանը շարունակում է իր հոգևոր ծառայությունը։ Ինչպես հայտնի է դարձել, նա շարունակում է պատարագներ մատուցել Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։
Այս մասին ինքնին՝ Արամայիս Թախմազյանին հարցրեցի։ Նրա խոսքով՝ նա պատրաստվում է կիրակի օրը կատարել կիրակնօրյա պատարագ, ինչպես արել է նաեւ անցյալ կիրակի։ Թախմազյանը նշել է, որ այս պայմաններում եկեղեցի այցելողների թիվը նրա պատարագներին ավելի է աճել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրահանգով Արագածոտնի թեմի հոգեւոր հովիվ Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել։ Այս որոշումը կայացվել է Թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացության հիման վրա։
Կարգալույծի կարգավիճակով խորան բարձրանալու հարցին ի պատասխան Թախմազյանը նախկինում խուսափել էր անմիջական պատասխանից՝ նշելով, որ առայժմ չգիտի, թե ինչ է անելու։ Նրա գործողությունները եւ դրանց հիմնավորումները հայտնի դարձնելու համար դիմել ենք նաեւ այլ կողմերի։
Հիշեցնենք, որ կարգալույծի հրահանգի հիմնական պատճառներն էին Թախմազյանի կողմից Հայ Եկեղեցի եւ եկեղեցականներ վարկաբեկելը, հակաեկեղեցական գործողություններ իրականացնելը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը պատարագներից կամայականորեն զեղչելը եւ եկեղեցական իշխանության նկատմամբ անհնազանդություն դրսեւորելը։ Այս գործողությունները, ըստ եկեղեցական իշխանությունների, հանգեցրել են նրան, որ Թախմազյանը դասվում է աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով։