Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Սուրբ Ծնունդը, որը մարդկությանը բերեց լույս, հույս և փրկության խոստում։ Թող այս օրը լինի հոգևորի վերագտնելու և խաղաղության խորհրդով լի։
Մաղթում եմ, որ հավատը զորացնի մեզ, սովորեցնի սիրել, ներել և պատասխանատվությամբ ապրել միմյանց նկատմամբ։ Թող Սուրբ Ծննդյան լույսը լինի յուրաքանչյուրիս տներում և սրտերում։
Շնորհավոր Սուրբ Ծնունդ։