Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հստակեցրել է, որ քաղաքապետարանի բոլոր կառույցների աշխատակիցները պետք է ամբողջությամբ հասկանան և կիրառեն քննարկվող հարցերը։
«Եթե մենք քննարկում ենք օդի որակը և որոշում ենք, որ տերև չի կարելի վառել, ապա քաղաքապետարանի ոչ մի աշխատակից չի կարող հետո պարզվել, որ այդ հրահանգը չի կատարել»,- նշել է Ավինյանը։
Քաղաքապետը նաև անդրադարձել է վարչական շրջաններում իրականացվող ծրագրերի որակավորմանը։ Նրա խոսքով՝ եթե նա այցելում է վարչական շրջան և նկատում է խնդիր, ապա վարչական շրջանի ղեկավարը պետք է անմիջապես ֆիքսի խնդրի բնույթը, ծավալը, ինչպես նաև պետք է պարզաբանի, թե ինքն ինչ գործողություններ է պետք է իրականացնի, ում պետք է տա նկատողություն կամ աշխատանքից ազատի։
«Վարչական շրջանի ղեկավարի պարտականությունն է հասկանալ այս պատասխանատվությունը։ Բոլոր դեպքերում պետք չէ մատով ցույց տալ, թե ինչ պետք է արվի, քանի որ հետո ես պետք է մտածեմ՝ ինչ անել այդ վարչական շրջանում կադրային առումով։ Սա վերաբերում է բոլորին»,- ընդգծել է Ավինյանը՝ նշելով, որ նման մոտեցումը պետք է տարածվի բոլոր մակարդակներում։