Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակում Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրման մասին դեկտեմբերին ձեռք բերված քաղաքական համաձայնությունը այսօր ֆորմալ արձանագրվել է ԵՄ խորհրդի կողմից։ Այս մասին տեղեկությունը հայտնվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։
Հայաստանը երկրորդ անգամ է ստանում աջակցություն Եվրոպական խաղաղության հիմնադրամից։ Առաջին՝ 10 միլիոն եվրոյի չափով օգնությունը տրամադրվել էր 2024 թվականի հուլիսին։ Այդ միջոցները նախատեսված էին Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունների բարձրացման և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության ամրապնդման համար։