ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները բարձր են գնահատել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։ Այս մասին հայտնել է ԵՄ-ում Չեխիայի մշտական ներկայացուցչությունը՝ հրապարակում կատարելով «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանի կարողությունների ամրապնդմանը՝ հիբրիդային և կիբեռ սպառնալիքներին, ինչպես նաև ապատեղեկատվության տարածմանը հակազդելու ուղղությամբ։
ԵՄ-ի ներկայացուցիչները նաև նշել են, որ Ռուսաստանը կփորձի ազդել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա։ Այս հայտարարությունը ԵՄ-ի կողմից Հայաստանի կայունությանը և տարածաշրջանում խաղաղության գործընթացին աջակցության վերահաստատումն է։