Երեկ, կեսօրից հետո «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հանրային գործիչ Միհրան Հակոբյանը ստացել է մարմնական վնասվածքներ։
Ինչպես հայտնի է դարձել, 3 դիմակավորված անձ հարձակվել են նրա վրա թիկունքից։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի տեղեկացմամբ՝ վիրավորվածը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Այս իրադարձությունը շուտով արժանացել է լայն արձագանքի։ Շատերն իրենց զարմանքն են արտահայտել՝ հարցնելով, թե ինչու պետական մարմինների կողմից հրահանգված անձինք պետք է դիմակավորվեին և հարձակվեին Հակոբյանի վրա։
Որոշները հնարավոր պատճառ են տեսնում նրա ֆեյսբուքյան հրապարակումներում, որոնցում նա իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բնորոշում է «խեղկատակ» բառով։ Այլ անալիտիկներ, սակայն, ենթադրում են, որ ծեծի պատվիրատուն ԱԱԾ-ի երիտասարդ տնօրենն է։
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, որում պնդում էր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի և գլխավոր դատախազ Գևորգ Վարդապետյանի միջև առկա է կապ։ Նա այդ գրառումը հետագայում հեռացրել է։ Ըստ տեղեկությունների՝ ԱԱԾ տնօրենը, որը նաև ամուսնացած է, այդ գրառումը պահել է և որոշել անպատիժ չթողնել հեղինակին։
Ի դեպ, իշխանական շրջանակներում վաղուց քննարկվում է ԱԱԾ տնօրենի և գլխավոր դատախազի միջև առկա հնարավոր արտամուսնական կապը։ Ըստ այդ կոնցեպցիայի՝ խնդիրը ոչ թե կապի բնույթն է, այլ այն, որ այն ստեղծում է շահերի բախում։ Այդ պատճառով էլ, որոշների կարծիքով, պետք է պաշտոնից հրաժարվի պաշտոնյաներից մեկը։