Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ տարի։ Այս մասին հայտարարել է Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ «Ադրբեջանը համարում է սա պատմական տարի, որը նշանավորում է հակամարտության վերջնական ավարտը և խաղաղության ձևավորմանը մոտեցումը»։
Ամիրբեկովը նշել է, որ օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը հաջողությամբ ավարտվեց և թույլ տվեց երկու կողմերին հաստատել իրենց մտադրությունը՝ հավատարիմ մնալ խաղաղության համաձայնագրին, ինչը, ըստ նրա, «շրջել է էջը» և բացել է «տարածաշրջանային զարգացման նոր էջ»։
«Մենք վերջնականացրել ենք խաղաղության համաձայնագիրը», – հավելել է Ամիրբեկովը՝ լրագրողներին հարցազրույց տալիս Ժնևում։