Ինձ են դիմել Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ Արցախի թեմի առաջնորդի հարցով Վեհափառ Հայրապետին խնդրագիր ներկայացնելու նախաձեռնությանը միանալու առաջարկությամբ։
Որպես Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ՝ ցանկությամբ միացա նախաձեռնությանը։ Ես ծանոթացել եմ խնդրագրի տեքստին և ամբողջությամբ համաձայն եմ դրա բովանդակության հետ։
Ըստ ինձ՝ խնդրագրին այս պահի դրությամբ աջակցում են 22 հասարակական կազմակերպություններ, Արցախի բոլոր չորս ՄԻՊ-երը՝ ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին պաշտոնակատարները, և մի քանի հանրային գործիչներ։