Երևանում, Նաիրի Զարյան 17/Ա հասցեում գտնվող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում նախօրեին՝ դեկտեմբերի 11-ին, իրականացվել է խուզարկություն։
Աղբյուրների տեղեկացմամբ՝ խուզարկության հետևանքով հնարավոր է, որ մինչև տարեվերջ կամ տարեսկզբին իշխանությունները փակեն կամ վերացնեն շենքը։
Արցախի պաշտոնական անձանց կողմից մեր տեղեկությունները մեկնաբանվել չեն, սակայն նրանք չեն բացառել, որ խուզարկությունից հետո կարող է կայացվել նման որոշում։
Հիշեցնենք, որ Քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվել էր խուզարկության գործողությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիս ամսին։ Ըստ փաստաբան Ռոման Երիցյանի տեղեկությունների՝ գործը կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։
Հարցաքննությունների շրջանակում, ըստ փաստաբանի տվյալների, մինչ օրս հարցաքննվել է միայն «Արդշինբանկ» ՓԲԸ-ի տնօրենը։
Քննչական կոմիտեն խուզարկությունից առգրավել է մեկ համակարգիչ և մի քանի այլ իրեր, որոնք տեղավորված էին կարմիր, փոքրիկ պայուսակում։ Ըստ աղբյուրների՝ առաջին թիրախը կարող է դառնալ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը։