Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ստացել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
Նամակում նախագահ Թրամփը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ իր թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար առաջադրելու նամակի համար։
«Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ և նախագահ Ալիևին՝ համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Ես խորապես գնահատում եմ դա, ինչը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը»,- նշված է նամակում։
ԱՄՆ նախագահը նաև հավաստիացնում է, որ շարունակում է հանձնառու լինել ամբողջ աշխարհում հակամարտություններին վերջ տալուն և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը։ Նա նշում է, որ իրենց շարունակական գործընկերության շնորհիվ կարող են հասնել անհնարինին։
«Կրկին շնորհակալություն Ձեր շարունակական աջակցության համար»,- եզրափակում է նամակը։