Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում անդրադարձել է սահմանազատման գործընթացի ընթացքին։
Նրա խոսքով՝ գործընթացը շարունակվում է, և մոտ ապագայում նախատեսվում է նոր տարածքի սահմանազատում։ «Պետք է ասեմ, որ որոշակի հարցերում մենք ենք շտապում, իսկ մյուսներում՝ ադրբեջանական կողմը, սակայն ընդհանուր առմամբ գործընթացը շարունակվում է։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ևս մի մաս կսահմանազատենք», – նշել է ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Կիրանցի մասում ստեղծված իրավիճակը՝ այն անվանելով «օրինակելի տեղ»։ Նրա խոսքով՝ այս տարածքը դարձել է խաղաղության կոնկրետ օրինակ, որը հայկական կողմը ցուցադրում է միջազգային գործընկերներին և այն քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել այդտեղ։
ԱԺ նախագահը չի մանրամասնել սահմանազատվող հատվածի մասին, սակայն նշել է, որ գործընթացը կարող է ավարտվել «եկող տարվա առաջին եռամսյակի մեջ»։