Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մշակում է փոփոխություններ, որոնք կտրամադրեն Ազգային Ժողովի գլխադասային հանձնաժողովներին իրավունք և իրավական հնարավորություն մասնակցելու կառավարության կազմավորման գործընթացին։
Ներկայումս նախատեսվում է, որ կառավարությունը պետք է կազմավորվի մեկամսյա ժամկետում։ Այս համատեքստում Սահմանադրության մեջ նոր ինստիտուտ է նախատեսվում՝ ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը։ Այս նորույթը կապահովի, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամները կարողանան ուսումնասիրել և եզրակացություն տալ առաջին կազմի ներկայացուցիչների վերաբերյալ։
Պարզաբանվել է, որ որ նախարարին կամ պաշտոնակատարին, որի վերաբերյալ հանձնաժողովը պետք է քննի և կարծիք տա, դա կսահմանվի Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքով։ Սահմանադրությամբ այս հարցում խնդիր լուծելու անհրաժեշտություն չկա։