Այսօր Ազգային ժողովում կայացել է քվեարկություն, որի արդյունքում պատգամավորները չընտրեցին Վահե Մկրտչյանին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Քվեարկության արդյունքները հետևյալն էին․ 0 պատգամավոր կողմ է քվեացել, իսկ 1-ը՝ դեմ։
Հիշեցնենք, որ Վահե Մկրտչյանի թեկնածությունը առաջադրվել էր մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համար։