Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ իրականացվող երկխոսությունը դրականորեն ազդում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վրա։ Այս մասին նա հայտարարեց դեսպանների 16-րդ համաժողովում։
Ըստ նախագահի՝ Ադրբեջանի հետ երկխոսության շնորհիվ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալիորեն արագացել է։ Նա նշել է, որ երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը շատ արագ է ընթանում։
Էրդողանը նաև հավելել է, որ հաջորդ տարվա սկզբից այս ուղղությամբ մի քանի կարևոր քայլեր կձեռնարկվեն։