ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ներկայումս գտնվում են իրենց ամենախաղաղ և կայուն շրջանում։
Նախարարը նաև անդրադարձել է Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու ռազմավարական նշանակությանը։
«Այս հաղորդակցման երթուղին, որը պետք է ներառի երկաթուղային, ավտոճանապարհային և այլ տրանսպորտային միջոցներ, ապահովելու է անխոչընդոտ կապ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Այս նախագիծը, միաժամանակ, կապահովի փոխադարձ օգուտներ Հայաստանի համար»,- նշել է Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, որ հաղորդակցությունների բացման նման նախաձեռնությունները ոչ միայն խթանում են երկու երկրների միջև խաղաղության կայունությունը, այլև զգալի առավելություններ են տալիս ավելի լայն տարածաշրջանին։